MEDIAMAX
Թեմաներ
 
 
 
 
Ամենաընթերցվածը
 
այսօրվա
շաբաթվա
ամսվա
 
 
 

Թուրք նախարարը կոչ է արել Գերմանիային բացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր արխիվները

Հինգշաբթի 9 Փետրվար 2012 12:11
Photo: Photolure

 
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը ասել է, որ Գերմանիան պետք է բացի Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր արխիվները` օգնելու համար գտնել այդ պատմական հարցի պատասխանը:

“Գերմանիան հայերի մտերիմ դաշնակիցն էր 1915 թ-ին, եւ գերմանացիները պետք է բացեն իրենց արխիվները եւ տրամադրեն առկա փաստաթղթերը պատմաբաններին ` դրանք ուսումնասիրելու նպատակով”,- ասել է Բաղըշը, գրում է Hurriyet Daily News թերթը:

Բաղըշի խոսքով, իր տեսած փաստաթղթերից եւ ոչ մեկը չի ապացուցում, որ “1915-ի դեպքերը ցեղասպանություն են եղել”` շեշտելով, որ մտքի ազատությունն եվրոպական արժեքների հիմքն է:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը (Martin Schulz) Էգեմեն Բաղըշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիային խորհուրդ է տվել «առերեսվել սեփական պատմության հետ”:

վերադառնալ

Դիտումների քանակը՝  679
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
 
Հեղինակներ
 
Օրը լուսանկարներում
 
16 Մայիս 2012
Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը: Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը:
Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին: Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին:
Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից: Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից:
 
Design support by StudioOne, Hosted by ADC
© Copyright Mediamax 1999 -2012