Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված է - Mediamax.am

5977 դիտում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում`Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված է, մյուս մասը դիմել է փախուստի:

 

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին