Հրապարակվել են ադրբեջանցի դիվերսանտի եւ նրա զենք-զինամթերքի լուսանկարները - Mediamax.am

6461 դիտում

Հրապարակվել են ադրբեջանցի դիվերսանտի եւ նրա զենք-զինամթերքի լուսանկարները


Լուսանկարը` ԼՂՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հրապարակել է երեկ Քարվաճառում ձերբակալված ադրբեւանցի դիվերսանտի եւ նրանից առգրավված զենք-զինամթերքի լուսանկարները:

“Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունն ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին”, ասված հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Քարվաճառի ուղղությամբ ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբ, դրա անդամների մի մասը ձերբակալվել է, մյուս մասը դիմել է փախուստի:

 

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին