Վարժանքներ ռուսական ռազմակայանում ՝ տանկերի եւ հրետանու մասնակցությամբ - Mediamax.am

3172 դիտում

Վարժանքներ ռուսական ռազմակայանում ՝ տանկերի եւ հրետանու մասնակցությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումներում ընթանում են վաշտային վարժանքներ՝ դիպուկահարների, հետախույզների, տանկերի եւ հրետանու աջակցությամբ:

Վարժանքները մեկնարկել են ռազմակայանի «Ալագյազ» ավանում:

 

Վարժանքներին մասնակցում են ավելի քան 800 զինծառայողներ եւ 150 միավոր տեխնիկա:

 

Նման վարժանքներն անցկացվում են տարին երկու անգամ՝ ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մարտական պատրաստվածության պլանի համաձայն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին