Մի քանի ժամ ՊԲ զորամասերից մեկում (ֆոտոշարք) - Mediamax.am

2511 դիտում

Մի քանի ժամ ՊԲ զորամասերից մեկում (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրերս կայացած BarCamp Արցախ 2014-ի մասնակիցներն այցելել են ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որը նշել է կազմավորման 22-ամյակը: Այցին ներկա է եղել նաեւ Մեդիամաքս-ի թղթակիցը:

 

Հյուրերն ականատես են եղել զորամասի ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական վարժություններին, որի ավարտին մի շարք զինծառայողներ արժանացել են խրախուսական մրցանակների:

 

Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ զորամասն իրականացնում է արեւելյան դարպասների պաշտպանությունը:

 

«Արդեն 22-ամյա զորամասն իր ստորաբաժանումներով ու մարտական հերթապահությամբ պատասխանատու եւ մեծ մարտական խնդիր է կատարում»,-ասել է Արա Քամալյանը:

 

Խոսելով տարածաշրջանում իր ծավալով աչքի ընկնող զորամասը ղեկավարելու դժվարությունների մասին` մեր զրուցակիցը նշել է.

 

 

«Որքան մեծ է զորամասը, այնքան շատ են դժվարություններն ու պարտավորությունները: Մեր զորամասին բավական մեծ պաշտպանության տարածք է բաժին հասնում, բայց, ի ուրախություն մեզ, զինվորական կարգապահությունն ու պատասխանատվությունն այսօր ամուր հիմքերի վրա է, իսկ մանր խնդիրները` լուծելի»:

 

Նա նշել է, որ զորամասում կանխարգելիչ քայլեր են կատարվել փողոցային բարքերի դեմ պայքարի համար: Արա Քամալյանի փոխանցմամբ, զինծառայողները սննդից  ու բուժկետից գոհ են, գործում է նաեւ գրադարանն ու ինտելեկտուալ «Հայ ասպետ» ակումբը, որի շրջանակներում զորամասի թիմը նախորդ տարի հանրապետական մրցումներով երրորդ տեղն է գրավել:

 

Զորամասի կազմավորման առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ներկաներին Արցախի թեմի եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդների ողջույնի խոսքն էր բերել շուրջ 5 տարի հոգեւոր ծառայություն մատուցող զորամասի հոգեւոր հովիվ Գարիկ սարկավագ Ասրյանը:

 

«Աստծո խոսքը քարոզելուց զատ, որոշ չափով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի պարտականություններ ենք կատարում», - ասել է սարկավագը եւ նշել, որ նախընտրելի է, երբ զինվորն իր կամքով է մոտենում հոգեւոր ծառայողին:

 

 

«Մարդու համար պարտադրանքն անտանելի է, երբ զինծառայողը  խոսելու կարիք է զգում,  դիմում է մեզ` գիտակցելով, որ ցանկացած հարցում հոգեւոր հովիվը պատրաստ է օժանդակվել նրան», - նշել է նա:

 

Հադրութից զորակոչված Արթուր Խաչենցը դեռ կես ամիս է, որ ծառայում է, զինվորական երդում կտա օգոստոսի 9-ին: Ասում է` երկրի սահմանը պաշտպանելը մեծ պատիվ է իր համար, զորակոչվելուց հետո էլ բանակի մասին պատկերացումները շատ են փոխվել:

 

«Ծառայության գնալ պատրաստվող տղաներին խորհուրդ եմ տալիս պատվով ու արժանապատվությամբ համալրել մեր շարքերը` չխուսափելով ընդամենը 2 տարի  տեւող ծառայությունից: Անհաղթահարելի դժվարություններ չկան ու հայ զինվորը կարող է պատվով տալ իր պարտքը»,- ասել է նա եւ նշել, որ արդեն հարմարվել է զինվորական կարգուկանոնին ու պարտականություններին:

 

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին