Հակառակորդի հարձակման հետեւանքով զոհվել է երկու հայ զինծառայող - Mediamax.am

3997 դիտում

Հակառակորդի հարձակման հետեւանքով զոհվել է երկու հայ զինծառայող


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման հետեւանքով զոհվել է երկու հայ զինծառայող:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակը, հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

 

«Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

 

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին