Ռուս զինվորականները «դիպուկահարային մենամարտեր» են անցկացնում Հայաստանում - Mediamax.am

3473 դիտում

Ռուս զինվորականները «դիպուկահարային մենամարտեր» են անցկացնում Հայաստանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ռուսական ռազմակայանի հրաձգային ստորաբաժանումը սկսել է «դիպուկահարների ռազմավարական մենամարտերի» մեթոդաբանության ուսուցման եռօրյա հատուկ դասընթացը:

Այն անցկացվում է «Քամհուդ» լեռնային ուսումնամարզական համալիրում:

 

Պարապմունքների ընթացքում մասնակիցները կբաժանվեն երկու խմբի: Մի խումբը հանդես կգա որպես հակառակորդի դիվերսիոն խումբ, մյուսը՝ որպես դիպուկահարների խումբ:

 

Երկու կողմերն էլ պետք է սովորեն ընտրել հարմար դիրքեր, ծպտվել լեռնային լանդշաֆտի պայմաններում եւ դիպուկ կրակոցներ կատարել հայտնաբերված թիրախների ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին