Ադրբեջանական կողմն ունի 14 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ - Mediamax.am

6858 դիտում

Ադրբեջանական կողմն ունի 14 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Գիշերվա ընթացքում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած մարտերի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի 14 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ:

Այս մասին հաղորդում են ԼՂՀ Պաշտպանության բանակի աղբյուրները: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

 

Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է: Դիվերսիոն խմբերի անդամները, կրելով կորուստներ, թողնելով մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական ու կապի միջոցներ, զենք եւ զինամթերք, դիմել են փախուստի` իրենց հետ տանելով զոհերին եւ վիրավորներին:

 

Հայ դիպուկահարների հմուտ գործողությունների արդյունքում ոչնչացվել են նաեւ տվյալ հատվածներում գործող դիպուկահար խմբերը:

 

Մարտերի արդյունքում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանական կողմն ունի 14 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին