Դ. Տոնոյանը ռազմական կցորդներին տեղեկացրել է հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին - Mediamax.am

6609 դիտում

Դ. Տոնոյանը ռազմական կցորդներին տեղեկացրել է հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին

Լուսանկարը` ՀՀ Պաշտպանության նախարարություն

Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին՝ նրանց իրազեկելով շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին:

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն հետախուզական ու դիպուկահար գործողությունների ակտիվացման եւ հայկական կողմի պատասխան քայլերի մասին առկա իրողությունները, ՀՀ պաշտպանության նախարարության գնահատականներն ու ենթադրությունները լարվածության ներկայիս աճով Ադրբեջանի հետապնդած նպատակների, հետագա գործելակերպի, ինչպես նաեւ հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ռազմական կցորդներին հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու եւ հարեւան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին