«Առաջին գծում զինվորին փոխարինող ոչ մի սարք դեռ չկա». այց առաջին գիծ (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
3088 դիտում

«Առաջին գծում զինվորին փոխարինող ոչ մի սարք դեռ չկա». այց առաջին գիծ (ֆոտոշարք)


Հարություն Ամիրխանյանը եւ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Հարություն Ամիրխանյանը եւ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մովսես Հակոբյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Մովսես Հակոբյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մովսես Հակոբյանը
Մովսես Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Ամիրխանյանը
Հարություն Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս

ՊԲ զորամասերից մեկում
ՊԲ զորամասերից մեկում

Լուսանկարը` Մեդիամաքս


Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ World Vision Հայաստանի աջակցությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն օրերս կազմակերպել էր ուխտագնացություն-այց  Արցախի սրբավայրեր եւ ՊԲ զորամասեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Մեդիամաքս-ի հատուկ թղթակցի ռեպորտաժն այդ ուղեւորությունից:

 

ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկում ենք: Շարահրապարակում զինվորները ողջունում են հյուրերին ու օրհնություն ստանում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի ղեկավար,  ուխտագնացությունը գլխավորող Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանից:

 

«Երախտագետ սրտով ենք եկել այստեղ: Մեր նպատակն ազատ ու հերոսական հողի վրա ինքնաճանաչողության հասնելն ու հայ զինվորին շնորհակալություն հայտնելն է: Սահմանային վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հավաստեցին`այն ոգին, հոգեւոր մեծ ուժը, որ այսօր գոյություն ունի հայ զինվորի սրտում, մտքում եւ բազկում, որեւէ ուժի առջեւ չի ծնկի»,- ասաց նա:

 

Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այցը եւս մեկ առիթ է սահմանին կանգնած զինվորին ու սահմանապահ ժողովրդին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի զորակցությունը հայտնելու եւ Վեհափառ Հայրապետի օրհնությունը փոխանցելու համար. «Հայ եկեղեցին երբեք չի կարող անտարբեր լինել իր զավակների, հատկապես` նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում»:

 

Խոսքն ուղղելով զորամասի հրամանատարին` Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանն ասաց. «Մաղթում եմ, որ անվանականչի ժամանակ՝ զինվորի անունը տալիս, Ձեր գլխարկները հանելու, խոնարհվելու կամ նրանց ճակատը վերջին անգամ համբուրելու առիթ երբեք չունենաք, այլ անուն  հնչեցնելիս զինվորի  կուրծքը շքանշաններով զարդարելու եւ նրան դեպի զինվորական ծառայության ավելի մեծ աստիճանի վրա դնելու հպարտության զգացումն ապրեք»:

 

Բանակում հոգեւոր դասի ներկայությունը մեծապես կարեւորեց ուխտագնացության շրջանակներում լրագրողների հետ հանդիպած ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը.

 

«Եղել է զորակոչ, երբ 64 զինծառայող աղանդավոր է եղել, բայց զորացրվելուց նրանցից ոչ մեկն այլեւս աղանդավոր չէր»,- ասաց նա եւ նկատեց, որ ցուցանիշը վկայում է հոգեւոր դասի կատարած աշխատանքի մասին: ՊԲ հրամանատարը նշեց, որ ինքն իր հերթին առաջարկով է հանդես եկել` պատրաստ է հանդես գալ որպես մկրտվող զինվորների կնքահայր»: 

 

Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը խոսեց նաեւ առաջնագծում կանգնած զինվորների ապահովության մասին՝ նշելով, որ «նրանք 99 տոկոսով պաշտպանված են հակառակորդի գործողություններից»:

 

«Ունենք խնդիր գիշերային ժամերին մեր սահմանների անտեսանելի լինելու հետ կապված, ինչի ուղղությամբ  աշխատանքներ են արվել եւ արվում են. վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ առումով մենք բացեր ունենք»,- ասաց Մովսես Հակոբյանն ու նկատեց, որ տեխնիկական բոլոր միջոցների նպատակը զինվորի ծառայությունը հեշտացնելն է, բայց առաջին գծում զինվորին փոխարինող ոչ մի սարք դեռ չկա:

 

Այց կատարվեց նաեւ Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել վերջին իրադարձությունների ժամանակ հակառակորդի դիվերսիոն փորձերը կանխելու եւ ետ շպրտելու գործում: Այստեղ հոգեւորականները նորակոչիկներին Կտակարաններ նվիրեցին:

 

Շարքային Էդգար Ենոքյանը 1 ամիս 9 օր է`պարտադիր զինվորական ծառայության մեջ է: Ասում է, ազատ ժամանակ ոչ թե թերթելու, այլ կարդալու է Կտակարանը: Էդգարի փոխանցմամբ, արդեն հարմարվել է զինվորական կյանքին:

 

«Բանակում դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են ու բանական իսկական տղայի համար»,- վստահեցնում է նորակոչիկն ու նշում, որ կարճ ժամանակում  իր մեջ նոր հատկանիշներ է բացահայտել, ընկերական մեծ շրջապատ ունի  ու հպարտ է զինվորական համազգեստ կրելու համար:

 

«Ոչ միայն զինվորները, այլեւ նրանց ծնողները պետք է հպարտ լինեն զինվոր որդի ունենալու համար. Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր տղամարդու կյանքի ամենակարեւոր գործը պետք է լինի»,- նկատում է Էդգարը ու շտապում նոր ստացած նվերն ուսումնասիրելու:

Հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը մեզ հետ զրույցում անդրադառնում է վերջին շրջանում հակառակորդի գործողություններին.

 

«Հակառակորդը փորձեց լարել իրավիճակը առաջնագծում՝ աշխարհին ու իր ժողովրդին ինչ-որ բան ապացուցելու համար,  բայց, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա մեր զինվորները կարողացան հակառակորդին ետ շպրտել: Ցավոք, այդ ընթացքում մենք ունեցանք նաեւ զոհեր, բայց կարողացանք հակառակորդին ապացուցել, որ մեր գործն արդար է, եւ բոլոր հարցերը միայն ու միայն դիվանագիտական ճանապարհով պետք է լուծվեն: Մենք նրանց հուշեցինք, որ զենքի ուժով նրանք մեզ հետ չեն կարող խոսել»,- ասաց հրամանատարը:

 

Անդրադառնալով նախկինում եղած մտահոգություններին, թե սահմանները լիարժեք պաշտպանված չեն` սահմանապահ զորամասի հրամանատարն ասաց. «Եթե լիարժեք պաշտպանված չլինեին, հակառակորդն իր` վերջին շրջանում կատարած սադրանքների պտուղները կքաղեր: Բոլոր ծնողները թող հանգիստ լինեն` մեր զինվորն ապահով է»:

 

Խոսելով զինվորների բարձր մարտական ոգու մասին` Հարություն Ամիրխանյանը նշեց. «Հակառակորդի ակտիվացման ժամանակ առաջնագիծ եկած կամավորները շարքայինների հետ շփումից հետո ասացին, որ իրենք են մեծ ոգեւորությամբ հեռանում սահմանից...»:

 

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին