Մարտական հենակետում զինծառայող է զոհվել - Mediamax.am

2663 դիտում

Մարտական հենակետում զինծառայող է զոհվել


Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 1995 թ-ին ծնված շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի դին:

Ինչպես հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին