Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությանն առնչվող հարցեր - Mediamax.am

3418 դիտում

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությանն առնչվող հարցեր


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական (միացյալ) համակարգի ստեղծմանն ու ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

 

Համաձայն ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի, քննարկվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք «Անքակտելի եղբայրություն-2015» հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժության անցկացմանն առնչվող խնդիրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին