Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից տեղափոխվել է Հայաստան - Mediamax.am

6743 դիտում

Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից տեղափոխվել է Հայաստան

Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից տեղափոխվել է Հայաստան
Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից տեղափոխվել է Հայաստան

Լուսանկարը` Photolure

Երեւան: Մեդիամաքս: Այսօր վաղ առավոտյան երրորդ երկրից Հայաստան է տեղափոխվել 2013-ի օգոստոսին Ադրբեջանում գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:

«Գերության ժամանակ միշտ երազել եմ գալ Հայաստան: Ամենաշատ կարոտել եմ հայրենիքիս, հայրենի գյուղն ու հարազատներիս»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Ինջիղուլյանը:

Անդրադառնալով գերության ընթացքին ու ադրբեջանական կողմի` իր հանդեպ դրսեւորված պահվածքին` Հակոբ Ինջիղուլյանն ասել է հետեւյալը.

«Նրանց կողմից հիմնականում եղել է ծեծ, ծաղր եւ հայհոյանք: Սկզբում սպառնում էին գնդակահարել, հարցազրույցները տեղի էին ունենում ճնշումների ներքո: Անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումներից առաջ ասում էին, թե ինչ պետք է խոսեմ, ընտանիքիս ուղղված նամակների բովանդակությունն էր վերահսկվում եւ ասվում` ինչ պետք է գրվի»,-ասել է նա:

Հակոբ Ինջիղուլյանը նշել է, որ երրորդ երկիր տեղափոխելու խնդիրն իր առջեւ ադրբեջանական կողմն էր դրել:

«Ասել էին, որ պետք է գնամ երրորդ երկիր, եթե փորձեմ փախչել կամ միանգամից գալ Հայաստան, ինձ գնդակահարություն է սպասվում: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, գոյություն ունի միայն Հայաստանը», - ասել է նախկին գերին:

Խոսելով իր ապաստանի մասին` նա նշել է, որ մնացել է հինգ հարկանի ռազմագաղութում`փակի տակ: «Այնտեղ էլի հայեր կային, բայց նրանց մասին հետո կխոսեմ»,- ասել է նա:

Հակոբի փոխանցմամբ, ճնշումների ներքո ադրբեջանական կողմը հիմնականում փորձել է տեղեկություններ կորզել իր ծառայության, պարտականությունների, ինչպես նաեւ քաղաքականության վերաբերյալ, սակայն նրա տված տեղեկությունը հակառակորդի համար բավարար չի եղել:

 «Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ դավաճան չեն համարում: Դա արել եմ իմ կյանքի համար, որ հիմա հայրենիքում լինեմ»,-ասել է նա եւ նշել, որ մտադիր է շարունակել զինվորական ծառայությունը:

Հակոբի հայրը` Գեւորգ Ինջիղուլյանը, շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, ՄԱԿ-ի աշխատակիցներին եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որդուն տուն վերադարձնելու համար գործադրված ջանքերի համար:

Հակոբ Ինջիղուլյանը Բաքվից  երրորդ երկիր էր տեղափոխվել ս.թ. օգոստոսի 26-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին