Ադրբեջանական դիպուկահարի գնդակից հայ զինծառայող է սպանվել - Mediamax.am

4385 դիտում

Ադրբեջանական դիպուկահարի գնդակից հայ զինծառայող է սպանվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեկ ժամը 21։15-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Նավասարդյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության  հատկանիշներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին