ՀՀ ՊՆ. ուղղաթիռի խոցման հետեւանքները շատ ցավոտ են լինելու Ադրբեջանի համար - Mediamax.am

9010 դիտում

ՀՀ ՊՆ. ուղղաթիռի խոցման հետեւանքները շատ ցավոտ են լինելու Ադրբեջանի համար


ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռի խոցումը եւ ստեղծված աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ են լինելու եւ մնալու են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

 

«Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ եւ իրենց պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան»,- Facebook-ի էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

ՄԻ-24 ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: ՊՆ խոսնակը նշել է, որ ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին