Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը - Mediamax.am

3279 դիտում

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Վրաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմական համագործակցություն ընդլայնելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, պայմանավորվածությունները ձեռք են բերվել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի Հայաստան կատարած այցի ընթացքում, ով Երեւան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով:

 

Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել հայ-վրացական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ այն ոչ միայն նպաստում է երկու հարեւան պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական կարողությունների զարգացմանը, այլեւ իր ուրույն ներդրումն է կատարում հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

 

Գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ առանձնազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը՝ վստահ լինելով, որ առկա են բոլոր նախադրյալներն այն ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

Հայաստանում գտնվելու ընթացքում գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին