32 հայ խաղաղապահները ժամանել են Լիբանան - Mediamax.am

3704 դիտում

32 հայ խաղաղապահները ժամանել են Լիբանան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը ժամանել է Լիբանանի իր տեղակայման վայրը:

Լիբանանում հայ խաղաղապահները մասնակցելու են ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելությանը՝ իտալական հրամանատարության ներքո:

 

Հայկական ստորաբաժանումը ապահովելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:

 

Ստորաբաժանումը Լիբանան է մեկնել նոյեմբերի 26-ի երեկոյան՝ Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:

 

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում եւ ներկայումս առաքելություն են իրականացնում եւս երկու երկրում` Աֆղանստանում եւ Կոսովոյում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին