Արցախում զինվոր է զոհվել - Mediamax.am

1908 դիտում

Արցախում զինվոր է զոհվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Արցախի մարտական հենակետում դեկտեմբերի 21-ին մահվան ելքով դեպք է արձանագրվել, որի հետեւանքով մահացել է Պաշտպանության բանակի զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Դավիթ Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին