ՊՆ-ն սառնարանային նոր համալիր ունի - Mediamax.am

710 դիտում

ՊՆ-ն սառնարանային նոր համալիր ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարության կենտրոնական պարենային բազայում դեկտեմբերի բացվել է սառնարանային նոր համալիր` հագեցած նոր սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով:

Սառնարանային համալիրի պաշտոնական բացումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին են ներկայացվել սառնարանային համալիրի հնարավորությունները:

 

Բարձր տարողունակությամբ սառնարանը հագեցած է նոր սառցարաններով, սառնարանային սարքավորումներով, ջերմակարգավորիչներով, ցանցադարակներով, հոսանքի ավտոմատ գեներատորներով: Ակնկալվում է, որ դրանք հնարավորություն կտան պարզեցված եւ արդյունավետ գործառնական սխեմայի միջոցով մշտապես վերահսկել զինված ուժերին մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները, արդյունավետ կազմակերպել մթերքի մատակարարումը զորամասերին` հնարավորինս նվազագույնի հասցնելով կորուստները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին