Ստուգվում է ՌԴ բազայի մարտական պատրաստականությունը - Mediamax.am

6241 դիտում

Ստուգվում է ՌԴ բազայի մարտական պատրաստականությունը


Լուսանկարը` Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանում անսպասելի սկսվել են մարտական պատրաստականության ստուգումները:

Ստուգումներն անցկացնում է Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի հանձնաժողովը՝ գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ:

 

Ստուգումների ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունիի ավիաբազայի եւ Գյումրիի կայազորի հերթապահ ուժերի պատրաստվածությունը: Հատուկ ուշադրություն կհատկացվի պրակտիկ գործողություններին, այդ թվում՝ տագնապով վերկացին եւ դեպի նշված տարածքներ բազայի ստորաբաժանումների դուրս գալուն: Հետագայում ուսումնամարտական խնդիրներ կիրականացվեն Ալագյազ և Կախմուդ բարձրլեռնային զորավարժարաններում:

 

Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումն իրական ժամանակի ռեժիմով օդային վիդեոդիտում է ապահովելու՝ տագնապով գործող ստորաբաժանումների գործողությունների իրականացման ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին