ՌԴ բազայում «Բաց դռների օր» է անցկացվել - Mediamax.am

5628 դիտում

ՌԴ բազայում «Բաց դռների օր» է անցկացվել


Լուսանկարը` Ռուսական ռազմաբազայի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի հրամանատարությունը «Կախմուդ» բարձրլեռնային զորավարժարանում անցկացրել է «Բաց դռների օր»՝ ՌԴ ՊՆ Երեւանի ու Գյումրիի դպրոցների 200 աշակերտների համար:

Սպաներն ու զինվորները երեխաներին ծանոթացրել են ռազմաբազայի պաշտպանությանը ծառայող ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ հրաձգային զենքերի տեսակների հետ: Երեխաները ծանոթացել են նաեւ զինծառայողների դաշտային կենցաղի, ժամանակակից զինվորների հագուստի ու հանդերձանքի հետ:  

 

Ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել է «Նավիգատոր-2» հետախուզական համալիրի «Գրանատ» եւ «Զաստավա» անօդաչու սարքերի թռիչքն ու վայրեջքը «Կախմուդ» բարձրլեռնային զորավարժարանում:

 

Տեսական մասից բացի, դպրոցականները հնարավորություն են ունեցել կրակելու Կալաշնիկովի ավտոմատից եւ մասնակցելու ռազմականացված էստաֆետին՝ Գյումրիի եւ Երեւանի ռուսական դպրոցների միջեւ:

 

Տոնական միջոցառումներն ավարտվել են հրաձգային բոլոր զինատեսակներից ցուցադրական հրաձգությամբ, դաշտային ակումբում ռազմապատմական ֆիլմերի ցուցադրությամբ եւ զինվորական շիլայի համտեսմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին