Ստորագրվել է հայ-հունական ռազմական գործակցության ծրագիրը - Mediamax.am

7372 դիտում

Ստորագրվել է հայ-հունական ռազմական գործակցության ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Աթենքում Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 30-ին Հունաստան էր այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Հունաստանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ եւ Հունաստանի միջեւ ռազմական համագործակցության զարգացմանը եւ խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին