ՊՆ-ն եւ ՏՏ-հատվածը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր - Mediamax.am

7396 դիտում

ՊՆ-ն եւ ՏՏ-հատվածը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների եւ պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները եւ ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններով:

 

Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձեւավորելով պաշտպանության նախարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին