Ունենք զենքեր, որոնց մասին շատերը երազում են, ասել է ՊՆ խոսնակը - Mediamax.am

11327 դիտում

Ունենք զենքեր, որոնց մասին շատերը երազում են, ասել է ՊՆ խոսնակը


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը պայմանավորված չէ միայն ռուսական $ 200 մլն-ի վարկով:

Այս մասին Արծրուն Հովհաննիսյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով ռուսական վարկի շրջանակում զենքի ստացման վերաբերյալ հարցին: 

 

«ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրումը չընդհատվող, մշտական գործընթաց է: Տարիներ առաջ հայտարարվել էր, որ ՀՀ-ն պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը: Այն ժամանակ ռուսական վարկի մասին խոսք չկար: Վերջին տարիներին, ոչ վարկային միջոցներով, ձեռք էր բերվել զգալի քանակի զենք եւ զինամթերք»,- ասել է ՊՆ խոսնակը:

 

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ՀՀ զինանոցում կան զենքեր, որոնք աշխարհի շատ առաջատար երկրների համար «երազելի զենքեր են»:

 

ՊՆ խոսնակի խոսքով՝ տարվում է նաեւ առանձին աշխատանք՝ ռուսական վարկի մասով, որի շրջանակում, մեծ թվով զինատեսակների բացի, ձեռք են բերվելու կառավարման համակարգեր եւ հետախուզական սարքավորումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին