Պարգեւատրվել են Saber Janction-ին մասնակցած բուժծառայողները - Mediamax.am

3652 դիտում

Պարգեւատրվել են Saber Janction-ին մասնակցած բուժծառայողները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պարգեւատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայում անցկացված «Միաձուլված սուր-2016» (Saber Junction 2016) բազմազգ զորավարժությանը մասնակցած եւ աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը եւ բուժակները։

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը շնորհակալություն են հայտնել բուժծառայողներին մասնագիտական բարձր պատրաստվածության եւ ակտիվության, ինչպես նաեւ առաջադրված խնդիրները ժամանակին եւ օպերատիվորեն իրականացնելու համար:

 

«Միաձուլված սուր 2016» միջազգային զորավարժությանը մասնակցել է մոտ 5000 զինծառայող 15 պետությունից։

 

ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալի մասնակցության հիմնական նպատակն էր դաշտային հոսպիտալի տեղափոխման աշխատանքների կազմակերպումը եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ պատերազմական պայմաններին առավելագույն մոտեցված իրավիճակներում բուժօգնության ցուցաբերման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը, ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի փաստաթղթաշրջանառության համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին եւ այլն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին