ԱԱԾ-ն հայտնում է, որ կեսգիշերից հետո կարող է հրազեն կիրառել - Mediamax.am

4386 դիտում

ԱԱԾ-ն հայտնում է, որ կեսգիշերից հետո կարող է հրազեն կիրառել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ այսօր՝ ժամը 00:00-ից սկսած, ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի կամ վերջինիս որեւէ անդամի դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ, բացառությամբ դեպքերի, երբ խմբի անդամը դուրս է գալիս ԱԱԾ-ի՝ ավելի վաղ ներկայացրած հրահանգներին համապատասխան:

Այս մասին ասված է ԱԱԾ-ի նախազգուշացնող թռուցիկներում, որոնք բաժանվել են ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

 

«Հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածքի սահմաններում խմբի որեւէ անդամի կողմից հրազեն կիրառելու, այդ թվում՝ անկանոն կրակոցներ արձակելու դեպքում՝ զինված խմբի կամ դրա անդամների հակաիրավական գործողությունները խափանվելու են հրազենի կիրառմամբ»,- ասված է հայտարարությունում:

 

ԱԱԾ-ն զգուշացրել է, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը եւս կանխվելու են հրազենի կիրառմամբ:

 

«Հրազեն կիրառելիս հիմք է ընդունվելու այդ պահին առկա իրավիճակը, հաշվի են առնվելու կատարվող հակաիրավական արարքների բնույթը, ինչպես նաեւ յուրաքանչյուր իրավախախտ անձը»,- նշել են իրավապահ մարմինները՝ կոչ անելով «Սասնա ծռեր»-ին կամովին հանձնվել, հակառակ դեպքում «ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է զինված խմբի անդամների վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին