40կմ/ժամ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ - Mediamax.am

6902 դիտում

40կմ/ժամ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երեւանի մի շարք դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:

Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան եւ Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչեւ ժամը 18-ը առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն) եւ այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին