Սյունիքում ականազերծվել է մոտ 10 հազար քմ տարածք - Mediamax.am

4458 դիտում

Սյունիքում ականազերծվել է մոտ 10 հազար քմ տարածք


Լուսանկարը` ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10 հազար քմ ականապատ տարածք։

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերացիոն բաժնի աշխատակիցները։

 

Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել 883 վահանակ և  19690 գծամետր ժապավեն։ Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին