ՌԴ պաշտպանական վարկի դիմաց կանխավճար կկատարվի - Mediamax.am

3182 դիտում

ՌԴ պաշտպանական վարկի դիմաց կանխավճար կկատարվի


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Սեյրան Օհանյանը
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօր հաստատել է պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու որոշման նախագիծը, որով կանխավճար կտրամադրի Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին պաշտպանական նպատակով տրամադրվող վարկի դիմաց:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Սեյրան Օհանյանի փոխանցմամբ՝ նախագիծը բխում է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված՝ ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի պահանջների ու պարտավորությունների կատարումից:

 

«Միջազգային պարտավորության համաձայն՝ հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը՝ 2 մլրդ 142 մլն ռուբլի: Կանխավճարն անհրաժեշտ է վերոնշյալ վարկի ստացման համար»,- հավելել է պաշտպանության նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին