Նախագահն այցելել է սպառազինության «ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսը - Mediamax.am

4299 դիտում

Նախագահն այցելել է սպառազինության «ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդես:

Նախագահը ծանոթացել է ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին՝օպտիկաէլեկտրոնային սարքերին, տվյալների փոխանցման համակարգերին, սահմանների հսկման համակարգերին, անօդաչու թռչող սարքերին եւ այլն:

 

Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա լուծումները, նպաստել Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին