Վիգեն Սարգսյանն այցելել է առաջնագիծ - Mediamax.am

5326 դիտում

Վիգեն Սարգսյանն այցելել է առաջնագիծ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի աշխատանքային այցը Արցախ:

Պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, ՊՆ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը անդրադարձել է այն հիմնական գործընթացներին, որոնք իրականացվել եւ շարունակում են իրականացվել Արցախի Հանրապետության պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ, ներկայացրել այն հիմնական գործողությունները, որոնք կյանքի կկոչվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարեւորագույն ուղղությունները:

 

ՀՀ եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաեւ առաջնագծում, ծանոթացել կատարված ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման եւ զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված ծավալուն գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաեւ խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից:

 

Այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը եւ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը եղել են նաեւ ՊԲ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում, հետեւել այստեղ իրականացվող պարապմունքների ընթացքին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին