Խաղաղապահության ոլորտում հայ-հունական գործակցությունը կխորանա - Mediamax.am

3676 դիտում

Խաղաղապահության ոլորտում հայ-հունական գործակցությունը կխորանա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստան առաջին երկրներից է, որի հետ Հայաստանը սկսկել է միջազգային համագործակցությունը պաշտպանության եւ խաղաղապահության բնագավառում, եւ այդ համագործակցությունն այժմ բարձր մակարդակի վրա է:

 

Դեսպանը տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում, եւ հունական կողմը պատրաստ է զարգացնել այն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին