ՀՀ-ՌԴ ռազմարդյունաբերական գործակցությունը կխորանա - Mediamax.am

7287 դիտում

ՀՀ-ՌԴ ռազմարդյունաբերական գործակցությունը կխորանա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման եւ արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

 

Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաեւ առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:

 

Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին