Կստեղծվի ՀՀ Զինված ուժերի գիտահետազոտական ինստիտուտ - Mediamax.am

6895 դիտում

Կստեղծվի ՀՀ Զինված ուժերի գիտահետազոտական ինստիտուտ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական եւ արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը:

 

Փաստաթղթով նախատեսվում է ՀՀ Զինված ուժերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումը, որը կմշակի ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների առաջադրանքները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:

 

Դավիթ Փախչանյանը նաեւ ասել է, որ ազգ-բանակ բանաձեւն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին