ՀՀ-ն կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը - Mediamax.am

7187 դիտում

ՀՀ-ն կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը


Լուսանկարը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայան


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին:

Այս մասին նախարարը հայտարարել է Բրյուսելում՝ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

 

Էդվարդ Նալբանդյանը մտահոգիչ է համարել Թալիբանի գործունեության եւ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները:

 

«Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման միասնական ջանքերում:

 

«Դրա վկայությունն է անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում եւ Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին»,- նկատել է Էդվարդ Նալբանդյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին