Փոխգնդապետ Արամ Հայրյանը պարգեւատրվեց «Մարտական խաչով» - Mediamax.am

5427 դիտում

Փոխգնդապետ Արամ Հայրյանը պարգեւատրվեց «Մարտական խաչով»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը այցելել են Արցախի հարավային եւ հարավ-արեւելյան մի շարք զորամասեր:

Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետեւել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

 

ՀՀ նախագահը պարգեւատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ եւ գերազանց ծառայության համար:

 

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի եւ երկու զորանոցի բացման արարողություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին