Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ստեղծվեց - Mediamax.am

16909 դիտում

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ստեղծվեց


Ալեքսանդր Խաչատուրյանը
Ալեքսանդր Խաչատուրյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը ստեղծելու եւ դրա ղեկավարի պաշտոնում Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևեւտրային կազմակերպություն է, որը հետապնդում է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների եւ ներդրումային ծրագրերի հավաքագրման, մշակման, վերլուծության, վերանայման, սպասարկման  ու վերահսկողության նպատակներ:

 

«Սա այն հարթակն է, որտեղ ձեւավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, մեր պատկերացումները երկրի տնտեսության զարգացման մասին», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը ս.թ. հոկտեմբերի 4-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին