ՌԴ բազայում մեկնարկել են ՀՕՊ զորքերի վարժանքները - Mediamax.am

9417 դիտում

ՌԴ բազայում մեկնարկել են ՀՕՊ զորքերի վարժանքները


Լուսանկարը` ՌԴ ռազմակայանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի ստորաբաժանումների մարտավարական վարժանքները:

Վարժանքին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ, ներգրավված է 30-ից ավելի միավոր ավտոմոբիլային եւ զրահատանկային հատուկ ռազմական տեխնիկա:

 

Ցուցադրական վարժանքներին զինծառայողները կատարել են 150 կիլոմետրանոց արշավ բարդ տեղանքով՝ դեպի «Ալագյազ» զորավարժարան եւ հետ:

 

Քայլարշավի ընթացքում Бук М1-2 զենիթային համալիրների եւ С-300В զենիթային հրթիռային համալիրների անձնակազմերը կատարել են զանգվածային խոցման զենք կիրառած պայմանական հակառակորդի հարձակման ետ մղման խնդիրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին