ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է այցելություն Եռաբլուր - Mediamax.am

4641 դիտում

ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է այցելություն Եռաբլուր


Լուսանկարը` http://www.armcsr.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների եւ հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՊՆ-ում տեղեկացրել են, որ այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետեւյալ երթուղիներով՝

 

Առաջին երթուղի կանցնի Դավիթաշեն (Երեւան Սիթի սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց – Մալաթիա շուկա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երեւան Սիթի սուպերմարկետ) հատվածով: Մեկնումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ին, Դավիթաշենի «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտից:

 

Երկրորդ երթուղին կանցնի Նոր Նորքի 2-րդ զանգված (Երեւան Սիթի սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված (Երեւան Սիթի սուպերմարկետ) հատվածը: Մեկնումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից («Երեւան Սիթի» սուպերմարկետ):

 

Երրորդ երթուղին կանցնի Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն  - Էրեբունի փողոց հատվածով: Մեկնումը տեղի կունենա նույն ժամին՝ Էրեբունի շուկայի մոտից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին