Վարչապետն այցելել է մարտական հենակետ - Mediamax.am

8159 դիտում

Վարչապետն այցելել է մարտական հենակետ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Վարչապետը նշել է, որ «ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով եւ պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները»:

«Մենք շատ լավ երկիր ենք ունենալու, որեւէ կասկած երբեւէ չունենաք, անկախ նրանից, թե ինչ դժվարություն ունենք, ինչ խնդիր ունենք: Մենք չափազանց շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց լինեք  հպարտ, որովհետեւ ավելի մեծ բավարարվածություն իր երկիրը սիրող մարդու մոտ չի կարող լինել, եթե ինքն իր երկրի ծառան է», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, Կարեն Կարապետյանը նշել է, որ դիրքի անձնակազմը սխրանքի ու անձնազոհության գնով է լուծել իր առջեւ դրված խնդիրը՝ պաշտպանելով երկրի սահմանները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին