ՌԴ տանկերը Հայաստանում «բիաթլոնի» են պատրաստվում - Mediamax.am

6253 դիտում

ՌԴ տանկերը Հայաստանում «բիաթլոնի» են պատրաստվում


Լուսանկարը` http://img-news.vl.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի տանկերի անձնակազմերը «Ալագյազ» բարձրադիր զորավարժարանում սկսել են պատրաստվել «բիաթլոնի»:

Բանակային միջազգային խաղերի նախընտրական փուլի նախապատրաստական պարապմունքներին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ռազմական տեխնիկայի 30 միավոր, այդ թվում` Т-72Б տանկեր:

 

Տանկիստները գործնական պարապմունքներ են անցկացնում` կապված կրակային դիրքերի ընտրության, հենակետերի զբաղեցման, կրակի համակարգերի ստեղծման, պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի վերացման հետ, ասված է ՌԴ ռազմակայանի հաղորդագրության մեջ:

 

Ծովի մակարդակից ավելի քան 2000 մ բարձրության վրա տանկերն կատարում են հրաձգություններ հաստիքային արկերով` նմանակելով մարտական գործողությունների անցկացմանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին