Քննարկվել են ՀՀ-ԵՄ պաշտպանության ոլորտի հարցեր - Mediamax.am

6475 դիտում

Քննարկվել են ՀՀ-ԵՄ պաշտպանության ոլորտի հարցեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչ Կլարա Գանսլանդտին եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ Վիգեն Սարգսյանը ողջունել է Երեւանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը:

 

Նախարարը կարեւորել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում ՊՆ ներկայացուցիչների մասնակցությունը:

 

Քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության բնագավառում Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր:

 

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ այսօր ընդունել է համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած՝ Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին:

 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ եւ Հայաստան–Լիտվա անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին