ԵՄ հովանու ներքո քննարկվել են կիբեռանվտանգության խնդիրները - Mediamax.am

5427 դիտում

ԵՄ հովանու ներքո քննարկվել են կիբեռանվտանգության խնդիրները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 18-ից 19-ը Երեւանում կայացել է ԵՄ Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների Common Security and Defense Policy (CSDP) բարձրաստիճան համաժողովը:

Այն նախատեսված էր ԵՄ Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների՝ արեւելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար:

 

Համաժողովն անցկացվել է ԵՄ Անվտանգության եւ պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության եւ Ավստրիայի հովանավորության ներքո

 

Հանդես գալով համաժողովում՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջեւ երկխոսության կարեւորության մասին:

 

Կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին