«Կարոտում ենք քաջի մահով ընկած տղաներին», ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

6788 դիտում

«Կարոտում ենք քաջի մահով ընկած տղաներին», ասել է ՀՀ նախագահը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Հայաստանի համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»:

Այս մասին նախագահն ասել է ՊՆ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ անցած տարվա ապրիլին զինվորները պատվախնդրությամբ պաշտպանել են հայրենիքը:

«Մենք կարոտում եւ հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաեւ բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին եւ շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին: Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետեւ ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,- ասել է նախագահը:

Զորացրված զինծառայողները նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ եւ մի շարք այլ հարցերով:

«Սերժ Սարգսյանը ստացել է նաեւ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները՝ ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարած զինվորներին, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչեւ զորակոչվելն ունեցած սպասելիքներին եւ այլն», - հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին