Նախագահ. Հաջորդ 25-ը լինելու են բանակի որակական վերելքի տարիներ - Mediamax.am

3859 դիտում

Նախագահ. Հաջորդ 25-ը լինելու են բանակի որակական վերելքի տարիներ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ բարձրագույն պարգեւներով, շքանշաններով ու մեդալներով է պարգեւատրել շուրջ երկու հարյուր զինծառայողների եւ ազատամարտիկների, ինչպես նաեւ շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ:

«Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգեւատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի եւ գոտեպնդման մեր խոսքը»,- ասել է նախագահը:

 

Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական բանակը ստեղծվել է մեր պետականության վերականգնմանը զուգընթաց:

 

«Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերեւից, այլ ներքեւից՝ ինքնաբուխ ձեւով եւ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների եւ գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձեւավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը եւ կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայկական բանակը ձեւավորվել է կռվի դաշտում:

 

«Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը»,- ասել է նախագահը:

 

Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ արհեստավարժ, փորձառու եւ ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների անհրաժեշտությունը:

 

«Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլեւս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձեւավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը»,- նշել է նախագահը:

 

Նա հիշեցրել է, որ քառորդ դար առաջ Վազգեն Սարգսյանի հրամանով հայկական բանակը դարձել է պետական հաստատություն:

 

«Բազմիցս շեշտել եմ, որ ռազմական որեւէ գործողություն, առավել եւս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ եւ ո՛չ խնդրի լուծում»,- նշել է երկրի ղեկավարը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խաղաղության ավելի ամուր պաշտպան եւ խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել:

 

«Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական եւ հոգեբանական պատրաստվածությամբ»,- ամփոփել է ելույթը ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին