Հայաստանն ու Իրանը կփորձեն կանխել լարվածության նոր օջախները - Mediamax.am

7623 դիտում

Հայաստանն ու Իրանը կփորձեն կանխել լարվածության նոր օջախները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը:

Այդ մասին նրանք ասել են փետրվարի 2-ին Թեհրանում կայացած հանդիպմանը, հաղորդում են պաշտպանության նախարարությունից:

 

Վիգեն Սարգսյանը եւ Ալի Ակբար Վելայաթին նշել են, որ անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։

 

Ալի Ակբար Վելայաթին նշել է, որ երկու երկրներն արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում եւ հույս է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը կխթանի համագործակցությունը նաեւ պաշտպանական ոլորտում։

 

Քննարկեով ԼՂ հիմնախնդիրը, Վիգեն Սարգսյանը եւ Ալի Ակբար Վելայաթին ընդգծել են, որ այն ռազմական լուծում չունի եւ կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին