Բուլդոզերի շրջվելու հետեւանքով զինծառայող է զոհվել - Mediamax.am

7333 դիտում

Բուլդոզերի շրջվելու հետեւանքով զինծառայող է զոհվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, որի հետեւանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Մինասյանը, Արմեն Պուխան եւ Վրույր Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Գարեգին Մինասյանը մահացել է:

 

Նույն օրը Արմեն Պուխան եւ Վրույր Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին