Ավարտվել է ՆԱՏՕ-ի փորձագետների այցը Հայաստան - Mediamax.am

7312 դիտում

Ավարտվել է ՆԱՏՕ-ի փորձագետների այցը Հայաստան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 13-17-ը Երեւանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձեւավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը:

ՊՆ-ում նշել են, որ խմբում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի եւ Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

 

Այցի նպատակն էր ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության եւ ռազմաուսումնական հաստատությունների հետ ամփոփել 2016թ. համագործակցության ծրագրերը եւ համաձայնեցնել 2017թ. փոխգործակցության ուղիները:

 

Փետրվարի 13-16-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի հանդիպումները ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

 

Այցի ավարտին կողմերը ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ համաձայնեցրել են խորհրդատվական խմբի հետագա համագործակցության կոնկրետ ծրագրերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին