ՀՀ ոստիկանությունը հրապարակել է նախնական ընտրացուցակները - Mediamax.am

6071 դիտում

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է նախնական ընտրացուցակները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:

Ոստիկանությունում նշել են, որ ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում:

 

Ցուցակները կարելի է ներբեռնել նաեւ ոստիկանության կայքից: 

 

«Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչեւ 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային եւ վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչեւ 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով այսօրվանից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է նաեւ Թեժ գիծ` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին