Նախարար. ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունները երբեք ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ - Mediamax.am

8605 դիտում

Նախարար. ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունները երբեք ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները «երբեք ուղղված չեն լինի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շահերի դեմ»:

«ՆԱՏՕ-ն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղարար գործողությունների մի ամբողջ շարք: Հայաստանի համար շատ կարեւոր եւ օգտակար է նման բազմազգ խաղաղարար գործողություններին առնչվող գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելը:

 

Դա, մի կողմից, մեզ կօգնի ձեւավորել սեփական խաղաղարար ունակություններ, ունենալ զորակազմ, որն անցել է մարտական պատրաստություն տարբեր իրական պայմաններում եւ, միաժամանակ, ձեւավորել միջազգային խաղաղասիրության առավել լիարժեք պատկեր եւ ընկալում, այդ թվում` հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարտությունները: Հետեւաբար, կարծում եմ, այստեղ գաղտնիքներ եւ անակնկալներ ոչ ոքի համար չպետք է լինեն:

 

Բացի այդ, մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերության անհատական ծրագիր: Այն ուղղված է առաջին հերթին զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության զարգացմանը, այն բաղադրիչի ամրապնդմանը, որը հիմնված է կառավարման խորհրդարանական ձեւերի վրա` ինչպես ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներում: Մենք իրականացնում ենք նախագծերի մի ամբողջ շարք, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, եւ ես համոզված եմ, որ մեր գործընկերների շահերին դրանք ոչ մի կերպ չեն վնասի»,- ասել է նախարարը Ռիա նովոստիի հետ հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին